Թեստ 0

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհատրանսպորտային պատահարին առընչություն ունենալու դեպքում՝
Անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը:
Միացնել վթարային լուսային ազդանշանը:
պատահարի մասին հայտնել ոստիկանություն:
Կատարել թվարկած բոլոր գործողությունները:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հարկադրված կանգառ է համարվում`
Երթևեկության ընդհատումը` կապված լուսացույցի արգելող ազդանշանի անսպասելի միացման հետ:
Երթևեկության ընդհատումը` կապված ճանապարհին գոյացած խցանման հետ:
Տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղևորի) ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա:
Թվարկած բոլոր դեպքերը:

Մոտոցիկլների շահագործումն արգելվում է, եթե`
Բացակայում են կառուցվածքով նախատեսված անվտանգության աղեղները:
Դողերի պահպանաշերտի նվազագույն մնացորդային բարձրությունը կազմում է 1,6 մմ:
Երկու դեպքում էլ:

Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
Չի աշխատում կանգառ կատարելու պահանջի ազդանշանը:
Հետևի մասում տեղադրված են կարմիր գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ։
Երկու դեպքում էլ:

Ո՞ր նշան է արագության սահմանափակում մտցնում։
1 և 3
1 և 4
միայն 2-ը
2 և 3

«ԿՈՇ» սպիտակ հիմնագույնով նշանը հուշում է, որ կարմիր ավտոբուսը կանգառ է արել բնակավայրում։ Սպիտակ թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը`
Ճանապարհը պետք է զիջի ավտոբուսին, որը սկսում է երթևեկությունը նշված կանգառի կետից:
Ունի առաջնահերթ երթևեկության իրավունք, քանի որ ավտոբուսը վերադասավորվում է երկրորդ գոտի անցնելով:

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք, եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառը գտնվում է բնակավայրից դուրս:
Ավտոբուսի վարորդը:
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:

Որ տրանսպորտային միջոցի վարորդն է խախտել կայանման կանոնները:
Կապույտ ավտոմոբիլի վարորդը
Կարմիր ավտոմոբիլի վարորդը
երկու վարորդներն էլ խախտել են
երկու վարորդներն էլ չեն խախտել

Մուտք գործել դարձափոխային երթևեկության գոտի այս իրավիճակում
Թույլատրված է
Թույլատրված է միայն վազանց կատարելու նպատակով
Արգելված է

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալհերթականությամբ:
Տրամվայը, ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, մոտոցիկլը:
Ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, տրամվայը, մոտոցիկլը:
Ավտոբուսը, տրամվայը և մոտոցիկլը, բեռնատար ավտոմոբիլը:

Ի՞նչ նշանակություն ունի լուսացույցի կլոր կանաչ թարթող ազդանշանը:
Տեղեկացնում է, որ մուտքը խաչմերուկ արգելվում է:
Թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում, որ դրա գործողության ժամկետը լրանում է և շուտով կմիանա արգելող ազդանշանը:

Ի՞նչ պետք է անել այրվածքի դեպքում օգնություն ցուցաբերելիս:
Թողնել այրվածքը բաց:
Բացել հեղուկով լցված բշտերը, ապա ամուր վիրակապել:
Ձեթ քսել այրվածքի վրա:
Սառեցնել այրվածքը ջրով, ապա ծածկել ստերիլ վիրակապական նյութերով կամ մաքուր գործվածքներով: