Թեստ 31

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` կարգավորող է համարվում`
Ճանապարհային երթևեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձը:
Երթևեկության ցանկացած մասնակից (վարորդ, ուղևոր կամ հետիոտն), որն անհրաժեշտությունն առաջանալու դեպքում կատարում է կարգավորող գործողություններ:
Թվարկած բոլոր անձինք:

Վերադասավորում է համարվում
տրանսպորտային միջոցի զբաղեցրած երթևեկության գոտուց երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը
տրանսպորտային միջոցի գծանշված երթևեկության գոտու սահմաններում զբաղեցրած շարքից, երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը
Նշված երկու դեպքերը

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Թեթև մարդատար ավտոմոբիլի ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը գերազանցում է 10 աստիճանը:
Բացակայում են` կառուցվածքով նախատեսված ցեխապաշտպան գոգնոցները և ցայտապաշտպանիչները:
Երկու դեպքում էլ:

Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
Առկա են երկուսից ոչ պակաս հակագլորման հենակներ:
Հետևի մասում տեղադրված են սպիտակ գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ:
Երկու դեպքում էլ:

Երթևեկության առավելություն ունի`
Կապույտ ավտոմոբիլը, քանի որ կարմիրը փոխում է երթևեկության ուղղությունը դեպի ձախ:
Կարմիր ավտոմոբիլը, քանի որ միաժամանակյա վերադասավորման դեպքում գտնվում է աջ կողմում:
Կապույտ ավտոմոբիլը, քանի որ միաժամանակյա վերադասավորման դեպքում գտնվում է ձախ կողմում:

Այսպիսի ճանաչման նշանով են կահավորվում այն տրանսպորտային միջոցները, որոնք`
Ղեկավարվում են հաշմանդամների կողմից:
Փոխադրում են ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռներ:
Փոխադրում են վտանգավոր բեռներ:
Ղեկավարվում են խուլ, կամ խուլ ու համար վարորդների կողմից:

Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված խաչմերուկի անցման հերթականությունը:
Ավտոբուս, թեթև մարդատար ավտոմոբիլ, հեծանիվ:
Թեթև մարդատար ավտոմոբիլ, ավտոբուս, հեծանիվ:
Հեծանիվ, ավտոբուս, թեթև մարդատար ավտոմոբիլ:

Եթե կարգավորողի աջ ձեռքը պարզված է առաջ, ապա ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է`
Ձախ կողմից` դեպի ձախ և հակառակ ուղղությամբ:
Աջ կողմից` միայն դեպի աջ:
Ձախ կողմից` բոլոր ուղղություններով:
Թիկունքից` միայն դեպի աջ:

Մուտք գործել խաչմերուկ նշված գոտուց
Թույլատրվում է միայն հետադարձ կատարելիս
Թույլատրվում է ցանկացած դեպքում

Երթևեկությունը թույլատրվում է
Միայն Բ ուղղությամբ
Միայն Ա կամ Բ ուղղություններով
Ցանկացած ուղղությամբ

Խախտել է արդյո՞ք բեռնատարի վարորդը կայանման կանոնները
Ոչ
Այո, եթե թույլատրելի առավելագույն զանգվածը մեծ է 3,5 տոննայից
Այո

Ո՞ր ճանապարհային նշանները չեն գործում, երբ դրանց պահանջները հակասում է լուսացույցի ազդանշանների նշանակությանը:
Առավելության նշանները
Արգելող նշանները
Թելադրող նշանները
Բոլոր թվարկվածները:

Ի՞նչ է ցույց տալիս հորիզոնական գծանշման դեղին հոծ գիծը:
Այն տեղը, որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը:
Այն տեղը, որտեղ թույլատրվում է կանգառ կատարել` ուղևորներ իջեցնելու կամ տրանսպորտային միջոցը բեռնաթափելու համար:
Այն տեղը, որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը:

Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում երթևեկությունը:
Միայն ուղիղ:
Ուղիղ և դեպի աջ:
Ուղիղ, դեպի աջ և դեպի ձախ:
Բոլոր ուղղություններով:

Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում սահմանված երթուղով երթևեկող ավտոբուսի վրա պետք է միացված լինի՝
Լապտերների միայն մոտակա լույսը:
Լապտերների միայն հեռահար լույսը:
Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը:

Կարգավորողն ազդանշան տալիս է սուլիչով`
Միայն այն դեպքում, երբ պահանջում է կանգնեցնել տրանսպորտային միջոցը:
Երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար:

Ո՞ր վարորդն է խախտել կայանման կանոնները
Միայն Ա
Միայն Բ
Ոչ ոք

Թույլատրվո՞ւմ է այս իրավիճակում վազանց կատարել
Արգելվում է
Թույլատրվում է, եթե բեռնատարի արագությունը 30 կմ/ժ-ից պակաս է:
Թույլատրվում է

Ձախ շրջադարձ կատարելիս պետք է ճանապարհը զիջեք
Ավտոբուսի և մոտոցիկլի վարորդների
Ավտոբուսի վարորդին
Բոլորին

Որովայնի վնասվածքով տուժածին պետք է.
Պառկեցնել գլուխը բարձր դիրքով:
Պառկեցնել և բարձրացնել ոտքերը:
Պառկեցնել` ոտքերը ծնկային հոդերում ծալած: