Թեստ 34

30։00
1 / 20

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` վթարային իրադրություն է համարվում`

Երթևեկության մասնակցի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ:

Երթևեկության մասնակցի և (կամ) կարգավորողի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ:

2 / 20

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն ուղևոր է համարվում`

Տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող անձը` բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի:

Տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող, ինչպես նաև տրանսպորտային միջոցը նստող (բարձրացող) ու դրանից դուրս եկող (իջնող) անձը` բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի:

3 / 20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`

Ավտոբուսում բացակայում է «Վթարային կանգառ» նշանը:

Հետևի մասում տեղադրված են սպիտակ գույնի լույսերով հաշվառման համարանիշի լուսավորման լապտերիկներ:

Երկու դեպքում էլ:

4 / 20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`

Թեթև ավտոմոբիլների դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 1.8 մմ:

Խախտված է հիդրավլիկ արգելակային հաղորդակի հերմետիկությունը:

Երկու դեպքում էլ:

5 / 20

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

Ավտոբուսի վարորդը:

Ավտոմոբիլի վարորդը:

6 / 20

Տեղադրվածներից ո՞րն է կիրառվում որպես ավտոգնացքի ճանաչման նշան:

Ձախ նշանը:

Աջ նշանը:

Երկու նշաններն էլ:

7 / 20

Խաչմերուկը երկրորդը կանցնի`

Կանաչ ավտոմոբիլը:

Կարմիր ավտոմոբիլը:

Կապույտ ավտոմոբիլը:

8 / 20

Հետադարձն այս վայրում

Թույլատրվում է

Արգելվում է

9 / 20

Ո՞ր նշաններով է նշվում այն հատվածը, որտեղ վարորդները պետք է զիջեն երթևեկելի մասը հատող հետիոտներին

Միայն Ա և Բ

Միայն Բ և Գ

Բոլոր

10 / 20

Տրամվային զիջել

Պարտավոր ենք

Պարտավոր չենք

11 / 20

Մտադիր եք կատարել ձախ շրջադարձ: Ո՞ւմ եք պարտավոր զիջել ճանապարհը

Միայն տրամվայի վարորդին

Ոչ ոքի

Ավտոմոբիլի և տրամվայի վարորդներին

12 / 20

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը`

Մոտոցիկլի վարորդը:

Ավտոմոբիլի վարորդը:

13 / 20

Ի՞նչ է ցույց տալիս այս գծանշումը:

Հետիոտնային անցում, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով:

Այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը:

Այն տեղը, որտեղ հետիոտնային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը:

14 / 20

Թույլատրվու՞մ է արդյոք մերձքաղաքային, միջմարզային եւ միջքաղաքային ավտոբուսների վարորդներին բնակավայրերում գերազանցել 60 կմ/ժ արագությունը։

Թույլատրվում է` միայն միևնույն ուղղությամբ երկու և ավելի գոտի ունեցող ճանապարհներին:

Թույլատրվում է:

Արգելվում է:

15 / 20

Վերադասավորումից առաջ նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի`

Անմիջապես մանևրն սկսելուց առաջ:

Անմիջապես մանևրն սկսելուց հետո:

Նախօրոք` մինչև մանևրն սկսելը:

16 / 20

Թույլատրվա՞ծ է վարորդներին կանգառ կատարել նշված վայրում

Այո

Միայն մոտոցիկլի վարորդին

Ոչ

17 / 20

Հետիոտնային անցման վրա վազանցն

Արգելվում է միայն հետիոտնի առկայության դեպքում:

Արգելվում է

Թույլատրվում է

18 / 20

Վերադասավորումից առաջ ավտոբուսի վարորդը նախազգուշացնող ազդանշան պետք է տա՝

Անմիջապես մանևրը սկսելուց առաջ:

Անմիջապես մանևրը սկսելուց հետո:

Նախօրոք՝ մինչև մանևրը սկսելը:

Պարտավոր չէ, եթե ավտոբուսը երթևեկում է սահմանված երթուղով:

19 / 20

Ի՞նչն է արգելված այս ճանապարհային նշանով

20կմ/ժ-ից ավելի երթևեկությունը

Մեխանիկական տրանսպորտային միջոցներով երթևեկությունը

Բոլոր տրանսպորտային միջոցներով երթևեկությունը

20 / 20

Ցածր թափքով մեքենայի 3-5 տարեկան երեխային բախման դեպքում նրա մոտ առավել հավանական վնասվածքներն են.

Ստորին վերջույթի և գլխի վնասվածք:

Կոնքի և կրծքավանդակի վնասվածք: