Թեստ 46

"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է համարվում՝
Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս), ինչպես նաև թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլը:
Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս):
Զբոսաշրջային երթուղով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը:

Քանի՞ երթևեկության գոտիներ ունի այս ճանապարհը
Երկու
Չորս

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
Չեն աշխատում թեթև մարդատար ավտոմոբիլի սրահի ներքին լուսավորության սարքերը:
Չեն աշխատում ավտոբուսի սրահի ներքին լուսավորության սարքերը:
Երկու դեպքում էլ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
Չի գործում պնևմատիկ արգելակային հաղորդակի ճնշաչափը:
Ավտոբուսի դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 1.6 մմ:
Երկու դեպքում էլ:

Եթե մտադիր եք շարունակել երթևեկությունն ուղիղ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջել ճանապարհը։
Երկու տրանսպորտային միջոցներին:
Միայն ավտոբուսին:
Միայն թեթև մարդատար ավտոմոբիլին:
Ոչ մեկին:

Ի՞նչ է նշանակում այս ճանաչման նշանը:
Առջևում երթևեկելի մասի անհարթություններ ունեցող ճանապարհի հատված է:
Առջևում տվյալ ուղղությամբ երթևեկելու համար երեք գոտի ունեցող ճանապարհի հատված է:
Մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա տեղադրված են բութակավոր դողեր:

Խաչմերուկն առաջինը կանցնի`
Կարմիր ավտոմոբիլը:
Կանաչ ավտոմոբիլը:
Կապույտ ավտոմոբիլը:

Նշվածներից ո՞ր ուղղությունն է թույլատրելի
Միայն Գ
Ա կամ Գ
Բոլոր, բացի Դ

Լուսացույցի դեղին թարթող ազդանշանի պայմաններում խաչմերուկն ուղիղ անցնելիս պարտավոր ենք
Կանգնել և սպասել կանաչ թույլատրող ազդանշանի միանալուն
Զիջել թեթև մարդատարի վարորդին
Զիջել տրամվայի վարորդին

Ո՞ր վարորդը կարող է շարունակել երթևեկությունը
Ոչ ոք
Միայն ավտոբուսի վարորդը
Երկու վարորդները

Պարտավո՞ր է արդյոք տրամվայի վարորդը լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում զիջել ճանապարհն այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին:
Պարտավոր է:
Պարտավոր չէ:

Վարորդը որտեղ պետք է կանգնեցնի տրանսպորտային միջոցն այս գծանշման առկայության դեպքում:
Գծանշման մոտ:
Գծանշման վրա:
Գծանշումից ոչ պակաս, քան 5 մ հեռավորության վրա:

Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է`
Զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված, ինչպես նաև դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:

Այս ուղղաձիգ գծանշմամբ
Նշվում են երթևեկելի մասին հարակից բոլոր ուղղահայաց տարրերը
Ճանապարհային կառույցների միայն այն տարրեը, որոնք վտանգ են ներկայացնում վարորդների համար

Ի՞նչի մասին է տեղեկացնում մոտոցիկլի վարորդը
Ուղիղ երթևեկությունը շարունակելու
Աջ շրջադարձ կատարելու
Ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու

Ո՞ր դեպքում է արգելվում քարշակումը:
Մերկասառույցի պայմաններում` կոշտ կցիչով:
Մերկասառույցի պայմաններում` ճկուն կցիչով:
Կողային կցորդով մոտոցիկլներով:

Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը:
Մտադիր է կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ:
Արգելակում է` ճանապարհը բեռնատար ավտոմոբիլին զիջելու համար:

Տվյալ իրավիճակում թու՞յլատրվում է վարորոդին երթևեկությունը տրամվայի գծերով
Այո
Թույլատրվում է միայն հետադարձ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքում
Ոչ

Նշաններից, որն է արգելում ձախ շրջադարձ կատարել
Միայն Ա
Միայն Ա և Բ
Միայն Ա և Գ
Բոլոր

Արդյո՞ք թույլատրվում է տուժածին դեղեր տալ առաջին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ:
Թույլատրվում է
Թույլատրվում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Արգելվում է