Թեստ 47

30։00
1 / 20

"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում՝

Լրակազմված և լիցքավորված տրանսպորտային միջոցի առավելագույն զանգվածը:

Վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի:

Վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի:

2 / 20

"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ կանգառ է համարվում՝

Տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը` կապված ուղևորի պահանջի հետ:

5 րոպեից ավելի ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղևորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ:

Մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը:

3 / 20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

Թեթև մարդատար ավտոմոբիլի բազայի վրա պատրաստված ավտոբուսի մոտ ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը գերազանցում է 10 աստիճանը:

Բացակայում են կառուցվածքով նախատեսված ցեխապաշտպան գոգնոցները և ցայտապաշտպանիչները:

Երկու դեպքում էլ:

4 / 20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`

Շարժիչն աշխատում է ընդհատումներով:

Դողերն ունեն անվադողի հենքը (կորդը) մերկացնող տեղային վնասվածքներ:

Չեն աշխատում թեթև մարդատար ավտոմոբիլի սրահի ներքին լուսավորության սարքերը:

Թվարկած բոլոր դեպքերում:

5 / 20

Եթե մտադիր եք շարունակել երթևեկությունն ուղիղ, ու՞մ պետք է զիջեք ճանապարհը:

Միայն թեթև մարդատար ավտոմոբիլին:

Միայն ավտոբուսին և թեթև մարդատար ավտոմոբիլին:

Բոլոր տրանսպորտային միջոցներին:

Միայն մոտոցիկլին:

6 / 20

Նշաններից ո՞րն է կոչվում «Միակողմ երթևեկությամբ ճանապարհի վերջ»:

- 1 -

- 2 -

- 3 -

- 4 -

- 5 -

7 / 20

Խաչմերուկը երկրորդը կանցնի`

Կապույտ ավտոմոբիլը:

Կանաչ ավտոմոբիլը:

Կարմիր ավտոմոբիլը:

8 / 20

Պարտավոր է արդյո՞ք վարորդն այս իրավիճակում ձախ շրջադարձ կատարելիս լուսային ցուցիչով ազդանշան տալ

Այո

Այո, երբ առկա է հանդիպակաց երթևեկող

Պարտավոր չէ

9 / 20

Թույլատրվո՞ւմ է վարորդին կատարել ձախ շրջադարձ

Այո

Ոչ

10 / 20

Ո՞ր ցուցանակով կիրառված նշանի ազդեցությունն է տարածվում 3,5 տոննայից թեթև թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատարի վարորդի վրա

Միայն Բ

Միայն Գ

Բ և Գ

Բոլոր

11 / 20

Այս լուսացույցը կիրառվում է երթևեկությունը կարգավորելու համար`

Երթևեկելի մասի ամբողջ լայնությամբ:

Երթևեկելի մասի այն գոտիներով, որտեղ երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի:

Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված գոտիներում:

12 / 20

Ի՞նչ է նշանակում այս գծանշումը:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված երթևեկության գոտի:

Հատուկ նշանակության ավտոմոբիլների համար նախատեսված երթևեկության գոտի:

Ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում:

13 / 20

Բնակավայրերից դուրս մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս երթևեկության արագությունը չպետք է գերազանցի`

30 կմ/ժ:

40 կմ/ժ:

50 կմ/ժ:

60 կմ/ժ:

70 կմ/ժ:

14 / 20

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:

Ճանապարհային մեքենայի վարորդը:

Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:

15 / 20

Ուղիղ երթևեկելու դեպքում

Կարող ենք խաչմերուկն առաջինն անցնել

Պետք է զիջել ճանապարհը

16 / 20

Գծանցն անցնելը

Թույլատրված է

Արգելված է

17 / 20

Ո՞ր հետագծով երթևեկող վարորը չի խախտում գծանշման պահանջները

Միայն Ա

Միայն Բ

Երկուսն էլ խախտում են

Երկուսն էլ չեն խախտում

18 / 20

Պարտավո՞ր է արդյոք վարորդը միացնել շրջադարձի ցուցիչը տվյալ դեպքում:

Պարտավոր է:

Պարտավոր չէ:

19 / 20

Լուսային ցուցիչով տրված մանևրի մասին ազդանշանը պետք է դադարեցվի

Անմիջապես մանևրից առաջ

Անմիջապես մանևրից հետո

Մանևրի ընթացքում

20 / 20

Ինչպե՞ս դադարեցնել արյունահոսությունը երակների և ոչ խոշոր զարկերակների վնասվածքի դեպքում:

Դնել ճնշող վիրակապ վնասվածքի տեղում:

Վերքից վերև հատվածում ճնշող վիրակապ դնել:

Վերքից ներև հատվածում ճնշող վիրակապ դնել: