Թեստ 55

30։00
1 / 20

Նշվածներից ո՞ր անշարժ օբյեկտը արգելք չի հանդիսանում

Երթևեկելի մասի ծածկույթի վնասվածքը

Կողմնակի առարկան

Անսարք կամ անշարժ ավտոմեքենան

Խցանման պատճառով կանգ առած ավտոմեքնան

2 / 20

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` «B», «C» և «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաև կցորդներով, եթե կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում`

750 կիլոգրամը:

800 կիլոգրամը:

1000 կիլոգրամը:

3 / 20

Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝

Չեն աշխատում վթարային ելքերը և դրանք գործողության մեջ դնող հարմարանքները:

Չի աշխատում կանգառ կատարելու պահանջի ազդանշանը:

Երկու դեպքում էլ:

4 / 20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`

Առանց կողային կցորդի մոտոցիկլում բացակայում է «Վթարային կանգառ» նշանը:

Դողերը չափերով կամ թույլատրելի բեռնվածությամբ չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի տվյալ մոդելին:

Երկու դեպքում էլ:

5 / 20

Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել հետադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

Թեթև մարդատար ավտոմոբիլին:

Բոլոր տրանսպորտային միջոցներին:

Բեռնատար ավտոմոբիլին:

6 / 20

Ի՞նչ են ցույց տալիս նշված ճանապարհային նշանները:

Նշանի ազդեցության գոտում վարորդները պետք է երթևեկեն նշանի վրա ցույց տրվածից ավելի բարձր արագությամբ:

Նշանի ազդեցության գոտում վարորդներին առաջարկվում է երթևեկել նշանի վրա ցույց տրված արագությամբ:

7 / 20

Վարորդներից ո՞րն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:

Մոտոցիկլի վարորդը:

Ավտոմոբիլի վարորդը:

8 / 20

Ի՞նչ նշանակություն ունի լուսացույցի կլոր կանաչ թարթող ազդանշանը:

Տեղեկացնում է, որ մուտքը խաչմերուկ արգելվում է:

Թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում, որ դրա գործողության ժամկետը լրանում է և շուտով կմիանա արգելող ազդանշանը:

9 / 20

«Կանգ» գծից կամ «երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանից ինչ հեռավորության վրա պետք է կանգնեցվի տրանսպորտային միջոցը` մոտեցող գնացքին ճանապարհը զիջելու համար:

1,5 մ

2.5 մ

5 մ

10 մ

անմիջապես «կանգ» գծի և/կամ նշանի մոտ:

10 / 20

Ճանապարհը պետք է զիջի

Թեթև մարդատարի վարորդը

Բեռնատարի վարորդը

11 / 20

Ո՞ր նշանով է նշվում հետիոտնային արահետը

Բ

Բ և Գ

Բոլոր

12 / 20

Նշված վայրերից ո՞րտեղ կարելի է կանգառ կատարել

Միայն Ա

Միայն Բ

Ոչ մի

13 / 20

Տրանսպորտային միջոցի վրա բեռը տեղաբաշխվում և անհրաժեշտության դեպքում նաև ամրացվում է այնպես, որպեսզի`

Չցցվի հարթակի կողերից բարձր:

Զգալի աղմուկ չհանի, փոշի չբարձրացնի կամ չաղտոտի ճանապարհն ու շրջակա միջավայրը:

Դուրս չցցվի տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 0,8 մ-ից ավելի:

14 / 20

Թույլատրվու՞մ է արդյոք խաչմերուկում կատարել տրանսպորտային միջոցների վազանց` հատվողի նկատմամբ գլխավոր համարվող ճանապարհի վրա:

Թույլատրվում է:

Արգելվում է:

15 / 20

Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է անցնել երկաթուղային գծանցը:

Արգելվում է:

Թույլատրվում է, եթե մոտեցող գնացք չկա:

Թույլատրվում է, քանի որ գծանցի հերթապահն արգելում է հանդիպակաց տրանսպորտային միջոցի անցումը:

16 / 20

Մուտք գործել դարձափոխային երթևեկության գոտի այս իրավիճակում

Թույլատրված է

Թույլատրված է միայն վազանց կատարելու նպատակով

Արգելված է

17 / 20

Ո՞ր վարորդին է կանգառ կատարելու դեպքում թույլատրված հատել հոծ գծանշումը

Երկու վարորդներին

Հանդիպակացից երթևեկող վարորդին

Արգելվում է երկու վարորդներին

18 / 20

Այս իրադրությունում ճանապարհը պետք է զիջեք

Միայն տրամվայի վարորդին

Թեթև մարդատարի վարորդին

Թեթև մարդատարի և տրամվայի վարորդներին

Բոլոր վարորդներին

19 / 20

Խաչմերուկն ուղիղ անցնելիս պարտավոր ենք արդյո՞ք զիջել ճանապարհը միացված դեղին առկայծող փարոսիկներով բեռնատարի վարորդին

Այո

Ոչ

20 / 20

Առավել վտանգավոր արյունահոսության նշան է, եթե.

Արյունը 10 րոպեի ընթացքում մակարդվում է:

Արյունը շիթով բխում է վերքից:

Արյունը մուգ կարմիր գույնի է:

Արյունը միալար հոսում է վերքից: