Թեստ 56

Ճանապարհի մաս հանդիսանում են արդյո՞ք մայթը կամ կողնակները
Այո
Միայն կողնակը
Ոչ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` տրանսպորտային միջոցի գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է`
Բնակավայրերից դուրս` ճանապարհներին` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը:
Փակ հրապարակում կամ ավտոդրոմում:
Ցանկացած ճանապարհին (բացառությամբ ավտոմայրուղիների)` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը:

Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
Չի աշխատում դռների կառավարման հաղորդակը:
Բացակայում է բժշկական դեղատուփը:
Երկու դեպքում էլ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
լուսային սարքերի վրա բացակայում են լամպերը կամ ցրիչները
օգտագործվում են տվյալ լուսային սարքի տեսակին չհամապատասխանող ցրիչներ կամ լամպեր
երկու դեպքում էլ

Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:
Բեռնատար ավտոմոբիլին:
Բոլոր տրանսպորտային միջոցներին:
Ոչ մեկին:

Ո՞ր նշանների ազդեցությունն է գործում միայն այն ժամանակահատվածում, որ ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը խոնավ է:
Միայն A և C
Միայն B
Միայն C
Բոլոր

Խաչմերուկը երկրորդը կանցնի`
Կարմիր ավտոմոբիլը:
Կապույտ ավտոմոբիլը:
Կանաչ ավտոմոբիլը:

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությանբ`
Տրամվայը, կարմիր ավտոմոբիլը, կանաչ ավտոմոբիլը:
Կարմիր ավտոմոբիլը, տրամվայը` կանաչ ավտոմոբիլի հետ միաժամանակ:
Տրամվայը` կանաչ ավտոմոբիլի հետ միաժամանակ, կարմիր ավտոմոբիլը:

Թույլատրվում է արդյոք կանգառը նշված տեղում:
Թույլատրվում է:
Արգելվում է:

Տվյալ իրավիճակում որտե՞ղ կարելի է սկսել վազանցը:
Երկաթուղային գծանցում:
Երկաթուղային գծանցն անցնելուց հետո:
Երկաթուղային գծանցից 100 մետր անցնելուց հետո:

Թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով, թույլատրվում է փոխադրել երեխաներ, եթե լրացել է նրանց`
10 տարին:
11 տարին
12 տարին:

Թույլատրվու՞մ է արդյոք թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել նշված իրադրությունում:
Թույլատրվում է:
Թույլատրվում է, եթե մոտոցիկլի արագությունը չի գերազանցում 30կմ/ժ:
Արգելվում է:

Թույլատրվո՞ւմ է պատահմամբ անցած խաչմերուկում հետընթաց վարմամբ շտկել և շարունակել երթևեկությունը մեզ անհրաժեշտ ուղղությամբ
Այո
Ոչ

Այս ճանապարհային նշանը
Նախազգուշացնում է նեղ հատվածին մոտենալու մասին
Արգելում է անցնել կամուրջով
Պարտադրում է զիջել ճանապարհը հանդիպակաց երթևեկող վարորդին նեղ հատվածներում

Նշաններից ո՞րի դեպքում կարող եք ձախ շրջադարձ կատարել
Միայն Բ
Ա և Բ
Բ և Գ

Նշված գոտուց ուղիղ երթևեկությունը
Թույլատրված է
Թույլատրված է միայն հիմնական կանաչ ազդանշանի միանալուց հետո
Արգելված է

Թույլատրվո՞ւմ է կանգառ կատարել նշված վայրում
Միայն մոտոցիկլներին
Ոչ
Այո

Զիջել ճանապարհը պարտավոր ենք
Մոտոցիկլի վարորդին
Հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ միացրած ավտոմոբիլի վարորդին
Երկու վարորդներին

Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել
Կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում:
Փուրգոն թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում

Որո՞նք են առաջին բուժօգնության նախնական քայլերը` վթարի հետևանքով առաջացած վնասվածքների դեպքում:
Վերքը լվանալ ջրով, վերքից հեռացնել օտար մարմինները, վերքի վրա դնել ստերիլ բամբակ` ամրացնելով բինտային վիրակապով:
Հագնել բժշկական ձեռնոցներ, վերքը մաքրել յոդի ալկոհոլային լուծույթով, դեղաքսուք դնել և ծածկել կպչուն սպեղանիով:
Հագնել բժշկական ձեռնոցներ, վերքն առանց մաքրելու ծածկել ստերիլ թանզիֆե անձեռոցիկով` եզրերին ամրացնելով կպչուն սպեղանի կամ բինտով վիրակապել: