Թեստ 57

Քանի՞ երթևեկելի մասեր ունի այս ճանապարհը
Մեկ
Երկու
Չորս

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է իր մոտ ունենալ`
Տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը:
Լիազորագիր` այլ անձին պատկանող տրանսպորտային միջոցը վարելու դեպքում:
Թվարկած բոլոր փաստաթղթերը:

5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
Բացակայում են հակագլորման հենակները:
Հետևի մասում տեղադրված են կարմիր գույնի հետընթացի լապտերիկներ:
Երկու դեպքում էլ:

Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
Առկա են երկուսից ոչ պակաս հակագլորման հենակներ:
Հետևի մասում տեղադրված են սպիտակ գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ:
Երկու դեպքում էլ:

Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:
Ոչ մեկին:
Միայն ավտոբուսին:
Միայն միացված փարոսիկով բեռնատար ավտոմոբիլին:
Բոլոր տրանսպորտային միջոցներին:

Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը տվյալ իրադրությունում:
Շարունակի ընթացքն ուղիղ:
Վերադասավորվի ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի:

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:
Տրամվայի վարորդը:
Բեռնատար ավտոմոբիլի վարորդը:
Ավտոմոբիլների վարորդները:

Ո՞ր պատասխանում են ճիշտ նշված այն տրանսպորտային միջոցները, որոնց երթևեկությունը թույլատրվում է:
Ավտոմոբիլները և մոտոցիկլը:
Բոլոր տրանսպորտային միջոցները:
Ավտոմոբիլները և տրամվայը:

Ինչպե՞ս կվարվեք, եթե անհրաժեշտ է շարժման ուղղությունը փոխել հակառակի
Հետադարձ կկատարեք այս խաչմերուկում
Խաչմերուկն ուղիղ անցնելու հետո հետադարձ կկատարեք
Երկու տարբերակն էլ թույլատրելի են:

Այս նշանը նախապես տեղեկացնում է
Հեծանվորդին զիջելու անհրաժեշտության մասին
Հեծանվային արահետի հետ հատման մասին
Հեծանվային հրապարակին մոտենալու մասին:

Խաչմերուկն ուղիղ անցնելիս անհրաժեշտ է ճանապարհը զիջել
Բեռնատարի վարորդին
Թեթև մարդատարի վարորդին
Երկու վարորդներին

Թույլատրվում է արդյոք ավտոմոբիլի կանգառն այս վայրում:
Արգելվում է, քանի որ գծանշման ընդհատվող գծի և կանգ առած տրանսպորտային միջոցի միջև հեռավորությունը պակաս է 3 մետրից:
Արգելվում է ամսվա զույգ օրերին
Թույլատրվում է:

Թույլատրվու՞մ է արդյոք մարդկանց փոխադրումը բեռնատար կցորդում:
Արգելվում է:
Թույլատրվում է:
Թույլատրվում է` միայն բեռն ուղեկցող անձանց:

Վազանցն արգելվում է`
Խաչմերուկներում:
Երկաթուղային գծանցներից 150 մ առաջ:
Երկու դեպքում էլ:

Երթևեկությունը թույլատրված է
Ուղիղ և աջ
Միայն աջ
Բոլոր ուղղություններով

Այս գծանշումը
Բնակելի գոտու սահմաններն է ցույց տալիս
Արհեստական անհարթությունն է ցույց տալիս
Արգելում է հետագա երթևեկությունը

Զիջել ճանապարհը պարտավոր ենք
Երկու վարորդներին
Դեղին առկայծող փարոսիկով բեռնատարի վարորդին
Միայն ավտոբուսի վարորդին

Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է վազանց կատարել:
Թույլատրվում է, քանի որ հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոց չկա:
Արգելվում է:
Թույլատրվում է, եթե լծասայլը շարժվում է 30 կմ/ժ պակաս արագությամբ:

Այս գոտուց երթևեկությունը շարունակել թույլատրվում է
Միայն ձախ ուղղությամբ
Ձախ և հակառակ ուղղություններով
Աջ, ձախ և հակառակ ուղղություններով

Անգիտակից վիճակում գտնվող և շնչառություն ունեցող տուժածին պետք է.
Պառկեցնել մեջքի վրա:
Բացել բերանը և դուրս քաշել լեզուն:
Շրջել կողքի և գլուխը հետ տանել: