Դասընթացի փաթեթի արժեքը 39․900 ՀՀ դրամ է։
Փաթեթը ներառում է 18 դասաժամ` մեր ուսումնական սրահում։

«Միացիր մեզ» ակցիայի շրջանակում փաթեթի արժեքը  29․900 ՀՀ դրամ է (առաջին 100 ուսանողների համար)։

Ուսումնական ծրագրի բովանդակությունը

 Ծրագիրը ներառում է 36 թեմատիկ դաս։  Յուրաքանչյուր թեմատիկ դաս ներառում է տեսաանյութ և հարցեր այդ թեմայից, որոնք նույնական են քննական հարցաշարի հարցերի հետ։

Յուրաքանչյուր հարց ունի մեկնաբանություն։

Գնահատման գործիքները

Գնահատումը կատարվում է ըստ թեմաների և ըստ թեստերի։ Թեմատիկ դասը անցնելուց հետո բացվում է տվյալ թեմային վերաբերվող հարցաշար։ Հարցաշարը ամբողջությամբ լրացնելու հետո գրանցվում է արդյունքը։ 

Արդեն իսկ ուսումնասիրված թեմաների մասով թեմատիկ հարցաշարերը հասանելի են նաև կայքում կամ հավելվածում։ Սա հնարավորություն է տալիս սովորողին օրվա թեմատիկ հարցերը դիտարկել ոչ միայն ուսումնական սրահում, այլ նաև ցանկացած տեղ՝ ինտերնետ հասանելիության դեպքում։

Անկախ այն բանից, հարցերը կլրացվեն ուսումնական սրահում, թե մեկ այլ վայրում, արդյունքները պահպանվում են։ Սովորողը կարող է մի քանի անգամ լրացնել հարցաշարը և կպահպանվեն վերջին երեք փորձերի արդյունքները։ 

Ենթադրենք առաջին անգամ ճիշտ են լրացվել թեմատիկ հարցերի 80%- ը, երկրորդ անգամ՝ 90%-ը և երրորդ անգամ 100%-ը։ Բոլոր այս արդյունքները պահպանվում են և սովորողը տեսնում է դրական աճի իր արդյունքները։

Նույն սկզբունքով պահպանվում են նաև թեստերի արդյունքները։

Այս ամենից զատ կա գնահատման ևս երկու շատ արդյունավետ գործիք։

«Սխալ պատասխանված հարցեր»․ անկախ այն հանգամանքից, դուք հարցերին պատասխանում եք թեստերում, թե թեմատիկ դասերի մեջ, սխալ պատասխանված հարցերը հավաքվում են այս խմբում և դուք կարող եք ուղղակի դիտարկել հենց այդ հարցերը։

Ունենք մի բաժին էլ, «Ճիշտ|Սխալ պատասխանված հարցեր», բայց սրա մասին կիմանաք դասերի ժամանակ։


Ամփոփելով

Մեզ մոտ տեսական դասեր վերցնելը սովորողին չի պարտավորեցնում նաև գործնական դասերը անցնել մեզ հետ համագործակցող վարորդ-հրահանգիչների մոտ։ Մենք համոզված ենք, որ մարդը պետք է ունենա ազատ ընտրության հնարավորություն։ 

Մենք ուզում ենք Հայաստանում ունենալ կարգավորված երթևեկություն և այդ նպատակով պատրաստում ենք բանիմաց վարորդներ։ Թեստերն անգիր անել ու վարորդական իրավունքի վկայական ստանալու մոտեցումը դեմ է մեր սկզբունքներին։


Եթե կիսում եք մեր համոզմունքը, ուրեմն դուք մեր ուսանողն եք։

Բարի գալուստ