Varord.am-ի ուսումնական ծրագրերին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է

  1. պատվիրել դասաժամեր,
  2. ամրագրել դասաժամեր,
  3. ակտիվացնել ՄՈՒՏՔԻ ԿՈԴ։

Ի՞նչ է նշականում ակտիվացնել ՄՈՒՏՔԻ ԿՈԴ։

Գրանցված առաջին դասաժամին ուսումնական սրահ մոտենալիս, դուք  պետք է ձեզ մոտ ունենաք անձը հաստատող փաստաթուղթ ( վավեր անձնագիր կամ ID քարտ)։

Ինչպես նաև, ձեզ պետք է հասանելի լինի այն հեռախոսահամարը, որը գրանցել եք varord.am կայքում։ 

 Մեր աշխատակիցը կլուսանկարի ձեզ և ձեր անձը հաստատող փաստաթուղթը, կմուտքագրի անձը հաստատող փաստաթղթի համարը, ինչպես նաև կփոխի է գրանցված անունը կամ ազգանունը, եթե ձեր այդ տվյալը չի համընկնում անձը հաստատող փաստաթղթի հետ։ 

Դրանից հետո, ձեր գրանցած հեռախոսահամարին դուք կստանաք ՄՈՒՏՔԻ ԿՈԴ։ Դա գաղտնի կոդ է, որը պետք է հասանելի լինի միայն ու միայն ձեզ։

Այդ պահից ձեզ հասանելի կդառանա այն ամենը, ինչ varord.am-ը առաջակում է իր ուսանողներին։

Մուտքի կոդի ակտիվացումը կատարվում է մեկ անգամ։

Բոլոր այս պայմանները ներկայացված են հրապարակային պայմանագրում։