«ՈՒՍԱՐ» ՍՊԸ-ՈՒՄ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 

 

 

 1.ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

 

 

2.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

 

 

 

3.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ և ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼԸ

 

4.  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

 

 

 

 

5.  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

 

 

6. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

 

7․ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

8․ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ

 

 

9.  ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ /ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ/

 

 

 

 

10.  ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Հավելված 1

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ և ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Ուսումնական ծրագիրը բովանդակում է

 

 

Այս բովանդակությունից թեստային քննական հարցերի մեկնաբանությունները հասանելի են միայն ուսումնական սրահրում։

 Ընդ որում թեմատիկ դասերը իրենց տեսադասերով հասանելի են միայն հստակ հերթականությամբ։ Թեմատիկ յուրաքանչյուր հաջորդ դասը ակտիվանում է միայն նախորդը դիտարկելուց հետո։

 Եթե Օգտատերը ուսումնական սրահ է այցելում առաջին անգամ, իր հետ պետք է ունենա վավեր անձնագիր կամ նույնականացման քարտ և հեռախոս՝ հասանելի այն հեռախոսահամարով, որը varord.am վեբ կայքում կամ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածներում գրանցվել է որպես անձնական տվյալ։ Անձնագրի կամ նույնականացման քարտի բացակայության, ինչպես նաև նախապես գրանցած հեռախոսահամարի անհասանելության դեպքում Օգտատիրոջ հասանելիության ակտիվացումը կդառնա անհնար, որի պատասխանատվությունը կրում է Օգտատերը։

Ուսումնական սրահում ուսումնական ծրագրին հասանելիություն ստանալու համար համակարգ պետք է մուտքագրվի Օգտատիրոջ լուսանկարը, անձնագրի սերիան և համարը, և անձնագրի լուսանկարը (անձնագրի երկրորդ էջը կամ նույնականացման քարտի դիմերեսը)։ Եթե Օգտատիրոջ գրանցած անունը և ազգանունը նույնական չեն անձը հաստատող փաստաթղի հետ, ապա մեր աշխատակիցը կարող է փոխել այդ տվյալները։

 «Ուսար ՍՊԸ»-ի աշխատակիցի կողմից համակարգում Օգտատիրոջ անձնագրային տվյալները ստուգելուց մուտքագրելուց հետո, varord.am-ում՝ միայն Օգտատիրոջը հասանելի տիրույթում հայտնվում է Նույնականացման կոդ, որի կիրառումը ուսումնական սրահում ապահովում է հասանելիություն ուսումնական ծրագրերին։

 

 

 

 

 

Ուսումնական սրահում ծրագրից օգտվելը

 

Ուսումնական սրահում Օգտատերը ծրագրից կարող է օգտվել միայն ի սկզբանե գրանցած դասաժամին։

 Ուսումնական ծրագրից կարող են օգտվել միայն տեսողության և/կամ լսողության խնդիրներ չունեցող անձինք։

 Ուսումնական ծրագրից հնարավոր է օգտվել միայն ուսումնական սրահում տեղակայված համակարգչից ու դրան կից պերիֆերիկ սարքերից։ Որպես բացառություն, օգտատերը կարող է օգտագործել միայն իր անձնական ականջակալները (միայն լարային միացումով)։

 Արգելվում է հեռախոսով կամ ցանկացած այլ սարքով տեսագրությունը, ձայնագրությունը կամ տեսաձայնագրությունը։

Տեսագրելու, ձայնագրելու կամ տեսաձայնագրելու դեպքում դասընթացը կարող է դադարեցվել։ Այս հիմքով դադարեցված դասընթացի մասով Օգտատերը գումարի հետվերադարձ չի կարող պահանջել։

 Արգելվում է ծխելը ուսումնական սրահում։

 Արգելվում է ուսումական համակարգիչների մոտ ուտելը կամ սնունդը սեղանին դնելը։ Արգելվում է աղմկելը, ինչը կխանգարի մյուս սովորողներին։

 

 

Հավելված 2

 

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓԱԹԵԹՆԵՐ

 

Ընդլայնված + առցանց

Արժեքը՝ 33900 ՀՀ դրամ։

Սրահում հասանելի դասաժամերի քանակը՝ 20․

Պայմանագրի տևողությունը՝ 60 օր․

Ամրագրված դասաժամը հնարավոր է չեղարկել մինչև դասը սկսելը, եթե ամրագրումից չի անցել 20 րոպե կամ էլ մինչև դասի մեկնարկը կա 12 ժամից ավել ժամանակ։ 

 

Ստանդարտ + առցանց

Արժեքը՝ 28900 ՀՀ դրամ։

Սրահում հասանելի դասաժամերի քանակը՝ 20․

Պայմանագրի տևողությունը՝ 30 օր․

Ամրագրված դասաժամը հնարավոր է չեղարկել մինչև դասը սկսելը, եթե ամրագրումից չի անցել 20 րոպե կամ էլ մինչև դասի մեկնարկը կա 12 ժամից ավել ժամանակ։ 

 

 

 

Հավելված 3

 

ԴԱՍԱԺԱՄԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ/ ՉԵՂԱՐԿՄԱՆ և ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Սրահում ուսուցման համար դասաժամերի (այսուհետև դասաժամի) գրանցումը կամ չեղարկումը իրականացվում է varord.am վեբ կայքում կամ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածների գործիքակազմի կիրառմամբ։ Դասաժամի գրանցման կամ չեղարկման այլ տարբերակներ կիրառել հնարավոր չէ։

 Օգտատերը նախ պետք է ընտրի  առաջարկվող դասաժամերից իրեն հարմար տարբերակը, եթե դասաժամը հասանելի է (ներկայացված է կանաչ գույնով)։

 Դասի չեղարկման գործիքները ևս պարզ են ու ինքնին հասկանալի։ Դասը հնարավոր է չեղարկել մինչև դրա մեկնարկի ժամը, եթե գրանցված դասերի ներկայացման աղյուսակում՝ դասաժամի ներկայացման տվյալների տողում առկա «չեղարկել» կոճակը։

Դասաժամի «բաց թողնված» կարգավիճակը նշանակում է, Օգտատերը գրանցված դասաժամին Ուսումնական սրահում տեղադրված համակարգչում չի մուտքագրել Նույնականացման կոդը։ Նախապես գրանցված դասաժամերի իրացման տեսանկյունից, «Բաց թողնված» կարգավիճակով դասաժամը համարժեք է «կայացած» կարգավիճակ ունեցող դասաժամերին (Օգտատերը օգտագործել է դասաժամը) ։ Օրինակ՝ Օգտատերը նախապես վճարել է 20 դասաժամի համար, որից 18-ը օգտագործել է , իսկ երկուսը բաց է թողել։ Սա նշանակում է իրացված դասաժամերից 18-ը ունի «կայացած» կարգավիճակ, երկուսը՝ «բաց թողնված», որոնց հանրագումը 20 դասաժամ է։ Հետևաբար օգտատերը սպառել է 20 դասաժամը, որի համար վճարել էր։

 Օգտատերը գրանցված դասաժամից կարող է օգտվել մինչև դրա ավարտը՝ ցանկացած պահի։

 Մեկ դասաժամի տևողությունը 58-60 րոպե է։ Դասաժամի սկիզբը՝ հաշվարկվում է գրանցված ժամից, անկախ այն բանից, թե որ պահին Օգտատերը կակտիվացնի այն։

 Օգտատիրոջ ուշացումները իր պատասխանատվությունն են, և բաց թողնված րոպեները կամ դասն ամբողջությամբ վերականգնման կամ լրացման ենթակա չեն։

 

«ՈՒՍԱՐ» ՍՊԸ ՀՎՀՀ` 01251991

Վեբ-կայք` www.varord.am