Վարորդ-հրահանգիչներ

Varord.am-ի հետ համագործակցող բոլոր վարորդ-հրահանգիչները ոչ միայն լավ վարորդներ են, այլ նաև լավ ուսուցիչներ։ Մեքենա վարելը ոչ միայն տեխնիկական հմտություն է, այլ նաև իրավիճակը ճիշտ գնահատելու կարողություն։ Կարևոր է, որ ապագա վարորդը ուսուցման ընթացքում կարողանա ինքնուրույն կայացնել այս կամ այն գործողությունը կատարելու որոշումը։

Նրանք կարող են ձեզ մեքենա վարել սովորեցնել այնպես, որ դուք

  • հեշտությամբ հանձնեք վարորդական իրավունքի գործնական քննությունը,
  • համարձակ նստեք ձեր ավտոմոբիլի ղեկին ու ինքուրույն վարեք այն,
  • տարիներ անց գոհունակությամբ հիշեք, որ դուք չունեք ո՛չ տուգանք, և ոչ էլ՝ վթար։

Նրանց միավորում է աշխատանքի այնպիսի սկզբունքներ, որոնք ընդհանրացնելով կարելի է ասել

  • Իմ աշխատանքից է կախված իմ պատրաստած վարորդի, նրա հարազատների ու այլ անձանց անվտանգությունը,
  • Յուրաքանչյուր ապագա վարորդ իրավունք ունի սխալվելու, իսկ ես պարտավոր եմ ապահովել նրա անվտանգությունը,
  • Սովորեցնել՝ նշանակում է բացատրել մատչելի, այլ ոչ թե պահանջել,
  • ապագա վարորդի յուրաքանչյուր ինչու պետք է ունենա պատասխան
և սա ամբողջը չէ։

Պարզապես զանգեք 055 777 321։

Վարորդ-հրահանգիչ` Կարեն Հայրապետյան

Կարեն Հայրապետյան (46տ)

Ավտոմոբիլը - Toyota Corolla (ավտոմատ)

Փորձառությունը՝ որպես վարորդ-հրահանգիչ - 12 տ

Վարման դասերն անց են կացվում Երևան քաղաքում։

Աշխատանքային ժամերն են՝ 8․00-19․00 ։

Մեկ դասի տևողությունը 1 ժամ է, արժեքը՝ 5000 ՀՀ դրամ։

Վարորդ-հրահանգիչ` Կարեն Գինոսյան

Կարեն Գինոսյան (43տ)

Ավտոմոբիլը - Mazda 3 (ավտոմատ)

Փորձառությունը՝ որպես վարորդ-հրահանգիչ - 8 տ

Վարման դասերն անց են կացվում Երևան քաղաքում։

Աշխատանքային ժամերն են՝ 8․30-19․00 ։

Մեկ դասի տևողությունը 1 ժամ է, արժեքը՝ 5000 ՀՀ դրամ։

Վարորդ-հրահանգիչ` Ալիկ Մարտիրոսյան

Ալիկ Մարտիրոսյան (39տ)

Ավտոմոբիլը - volkswagen jetta (ավտոմատ)

Փորձառությունը՝ որպես վարորդ-հրահանգիչ - 8 տ

Վարման դասերն անց են կացվում Երևան քաղաքում։

Աշխատանքային ժամերն են՝ 8․45-ից 19․30 ։

Մեկ դասի տևողությունը 1 ժամ է, արժեքը՝ 5000 ՀՀ դրամ։